Մաուրո Գևգեոզյանը գրավել է «Վալենսիա»-ի դարպասը. տեսանյութ
Ստուգողական հանդիպման շրջանակում պերուական «Ալիանսա Լիմա»-ն ուժերը չափել է իսպանական «Վալենսիա»-ի հետ: Խաղի 13-րդ րոպեին «Ալիանսա»-ին առաջ է մղել Հայաստանի հավաքականի հարձակվող Մաուրո Գևգեոզյանը, իսկ 28-րդ րոպեին Մաուրիսիո Մոնտեսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը: Այդուհանդերձ երկրորդ խաղակեսում իսպանական ակումբին հաջողվել է խույս տալ պարտությունից: 80-րդ րոպեին Պաբլո Միգեսի հեռացումից հետո «Ալիանսա Լիմա»-ն մնացել է 10 հոգով: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից հետո նշանակված 11 մետրանոց հարվածաշարում ուժեղ են գտնվել «Ալիանսա Լիմա»»-ի խաղացողները:
Նշենք, որ Մաուրո Գևգեոզյանը փոխարինվել է 76-րդ րոպեին:
[b]«Ալիանսա Լիմա» - «Վալենսիա»`2:2, 11մ.` 11:10[/b]
Գոլեր` Գևգեոզյան 13', Մոնտես 28' – Ալկասեր 56', Օտամենդի 61'