9820 դիտում
15:52 16-06-2014
Մանվել Գրիգորյանի համար Կիսելյովն «ախմախ» է
Կիսելյովն ախմախ ա, որ մեր երկրի մեջ իրեն թույլ է տալիս նման հայտարարություններ անել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենատ, զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
«Նա իր անձնական կարծիքն է հայտնել, բայց անձնական կարծիքը հայտնելուց առաջ պետք է մտածեր, քանի որ ռուս ժողովուրդը այդպես չի մտածում: Չի էլ կարա մտածի, իհարկե: Ավելին, ոչ միայն ռուս ժողովուրդը, այլև ցանկացած անձ չի կարող մտածել, որ ինքը մեզնից բարձր է: Այո, կարող է՝ մեծ են չափսերով, քաշով, բայց չի նշանակում, որ մեզնից բարձր են: Եթե մեզ չեն գնահատում, որպես ժողովուրդ, ազգ, ուրեմն՝ մենք ոչ ոքի չենք գնահատում»,- ասաց Մ. Գրիգորյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ նման հայտարարությունները պետք չէ բանի տեղ դնել, այլ պետք է նայել առաջ: «Վերեւն՝ Աստված, ներքեւում՝ ծնողները: Մեր անկախությունն ու պետականությունն էլ մեր դիմաց է: Ինքներս մեզ վստահելով՝ գնանք առաջ, թե չէ, որ ընկնենք առաջ՝ սա ինչ խոսեց, նա ինչ խոսեց, ոչնչի չենք հասնի: Է՜, դրանք ուզում են, մենք էլ չենք տա: Սաղ կյանքները թուրքերը շատ բան են ուզել, բայց ստացե՞լ են: Մի պուճուր մենք պետք է համբերենք, եւ ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Մի քանի հարյուր տարիների անկախություն ունեցող պետություններն այսօր չեն կարողանում իրենց մեզ նման պահել: Այնպես որ մեր 22 տարվա անկախություն ունեցող պետությունն այսօր քիչ բանի չի հասել ու դեռ ավելիին է հասնելու: Համոզված եմ: Սպասեք եւ կտեսնենք»,- նշեց Մանվել Գրիգորյանը:
Նմանատիպ նյութեր
2225 դիտում
09:05 17-06-2014
Կարծում եմ՝ պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է. Վադիմ Դուբնով․ 168 Ժամ
Այս բաժնից
967 դիտում
22:14 16-01-2025
Ովքե՞ր ունեն Երևանի հանրային տրանսպորտից օգտվելու վճարի արտոնություն
700 դիտում
21:43 16-01-2025
Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի միջին բիզնեսի դաշնային ասոցիացիայի ղեկավարի հետ
784 դիտում
21:30 16-01-2025
Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել