211652_close_icon
views-count2201 դիտում article-date 09:05 17-06-2014

Կարծում եմ՝ պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է. Վադիմ Դուբնով․ 168 Ժամ

««Կարծում եմ՝ պարոն Կիսելյովն այստեղ ընդամենը հետևանք է՝ բավական վառ և էկզոտիկ: Այդուհանդերձ, նա հետևանքն է այն ամենի, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, իսկ այդ վիճակը ստեղծվել է դեռ Կիսելյովից առաջ»,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով Դմիտրի Կիսելյովի կողմից Երևանում արված հայտարարություններին: Դուբնովի կարծիքով՝ Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբը, որին մասնակցում էր Կիսելյովը, խեղաթյուրում է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների էությունը: «Դա բավական սպեկուլյատիվ-միֆային կազմավորում է, որը հին, վնասակար և, իմ կարծիքով, բավական վտանգավոր միֆերի համակարգը ներկայացնում է՝ որպես այն իրականությունը, որին, իբր թե, պետք է ձգտեն Հայաստանը և Ռուսաստանը»,- ասել է նա: Պատասխանելով հարցին արդյո՞ք Կիսելյովի ասածները կարելի է համարել Կրեմլի պաշտոնական տեսակետը, Դուբնովն ասել է. «Սա Ռուսաստանի ոչ պաշտոնական դիրքորոշումն է, որը գերիշխում է Կրեմլում»: Վադիմ Դուբնովը խոսել է նաև Եվրասիական տնտեսական միության, այդ կառույցին Ադրբեջանի անդամակցության հավանականության, ինչպես նաև ԼՂ հարցի և Նախիջևանի հետ սահմանին վերջերս տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր