211652_close_icon
views-count1764 դիտում article-date 18:47 16-06-2014

Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքներն անվավեր են ճանաչվել.ԿԸՀ

Թիվ 23 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի` 2014թ. հունիսի 13-ի որոշմամբ` անվավեր են ճանաչվել հունիսի 8-ի Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները: Այս մասին տեղեկացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայությունը։ Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի ղեկավարի ընտրության վերաքվեարկությունը նշանակված է 2014 թ. հունիսի 29-ին` թեկնածուների նույն կազմով:

Նմանատիպ նյութեր