211652_close_icon
views-count1905 դիտում article-date 18:01 27-06-2021

ԿԸՀ-ն մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 3 դիմումները

ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումները ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշել է, որ ընտրությունները կարող են անվավեր համարվել միայն այն դեպքում, եթե խախտումների առկայությունն ազդել է ողջ ընտրական գործընթացի և վերջնական արդյունքների վրա։ «ԿԸՀ-ում նման տվյալներ չեն գրանցվել, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող անվավեր ճանաչել ընտրությունները»,- նշել է ԿԸՀ նախագահը։

Նա նաև հայտարարել է ապագա խորհրդարանում մանդատների բաշխման մասին։ Այսպես «Քաղաքացիական պայմանագիր» կստանա 71 պատգամավորական մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7:

Նիստի ընթացքում Մուկուչյանը հայտարարել է նաև ընտրությունների վերջնական արդյունքները։

Նմանատիպ նյութեր