800 դիտում
14:09 17-06-2014
Երևանի որոշ մանկապարտեզներ համալրվել են նախադպրոցական կրթության կենտրոններով
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 11 մանկապարտեզներում և հ. մեկ միջնակարգ դպրոցում նախադպրոցական կրթության մեկական կենտրոն է բացվել 5-6 տարեկան երեխաների համար։ Յուրաքանչյուր խմբում ներառված է 25 երեխա. այսպիսով՝ մանկապարտեզի ավագ խմբի տարիքի ևս 300 երեխա նվազագույն պարտադիր գիտելիք ձեռք կբերի մինչ դպրոց հաճախելը։
«Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի համատեղ աշխատանքի շնորհիվ։ Նորաբաց այդ կենտրոններում նախադպրոցական կրթությունն իրականացվելու է կրթության և գիտության նախարարության հաստատած «Կրթական համալիր ծրագրով»։ Նախարարությունը «Դրամաշնորհային նախադպրոցական կրթության միկրոծրագրերը», Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ, մինչ այս իրականացրել է Հայաստանի մարզերում, և առաջին անգամ է, որ ծրագիրը կյանքի է կոչվում մայրաքաղաքում։ Ծրագրում Երևանի քաղաքապետարանը համաֆինասավորող կողմ է, ինչպես նաև ֆինասավորում է նորաբաց խմբերի մանկավարժների հաստիքները, երեխաների ամենօրյա սնունդը»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։
Կրթական կենտրոնները հիմնանորոգված են, համալրված նոր կահույքով ու գրենական պիտույքներով։
Նախադպրոցական կրթության կենտրոններում, ինչպես քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում է, երեխաներին տրվում է երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ, հետճաշիկ։ Երևանի քաղաքապետարանը նախադպրոցական նորաբաց խմբեր ներառող ուսումնական հաստատություններին տրամադրել է դաստիարակի և դաստիարակի օգնականի մեկական հաստիք, այդպիսով, ընդհանուր թվով 24 նոր մանկավարժական աշխատատեղ է հատկացվել։
Նորաբաց կենտրոններ հաճախելու են Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում հերթագրված՝ 5-6 տարեկան երեխաները՝ ըստ գրանցման հերթագայության։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2202 դիտում
14:26 19-09-2019
Նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգը կգործարկվի
4379 դիտում
12:56 23-07-2020
ՀՀ վարչապետը նոր որոշում է ստորագրել «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի վերաբերյալ
Այս բաժնից
772 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1234 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
1210 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան