2205 դիտում
14:26 19-09-2019
Նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգը կգործարկվի
Կառավարության այսօրվա նիստում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը:
Նախագծով սկիզբ է դրվում նախադպրոցական տարիքի երեխայի կրթության կազմակերպման աջակցության համակարգի գործարկմանը։ Այն բաղկացած է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների կողմից նախադպրոցական տարիքի երեխայի կրթությանն աջակցող ծառայությունների մատուցման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման, տարբեր տիպի օժանդակող ծառայությունների, խորհրդատվության ու համապատասխան առանձնահատուկ պայմանների ապահովման գործողությունների։
Նշված համակարգի շնորհիվ ապահովվում է յուրաքանչյուր, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի սահուն անցումը նախադպրոցական համակարգից դպրոցական համակարգ:
ԿԳՄՍ նախարարը հիշեցրեց նաև, որ սույն նախագիծը ընդգրկված է եղել նախընտրական ծրագրում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ քննարկվելու է ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի չափաքանակները, ինչպես նաև նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների երկարօրյա խնամքի ապահովման հարցը, ինչը հատկապես կարևոր է աշխատող ծնողների համար: Նա նշեց, որ համապատասխան գերատեսչությունները մինչև տարեվերջ այս ուղղությամբ համակարգված փաթեթով առաջարկներ պետք է ներկայացնեն:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշեց, որ քաղաքացիները բարձրացնում են մանկապարտեզներում հերթագրման հետ կապված հարցեր ևս: «Ունենք համայնքներ, որտեղ մի համայնքում մանկապարտեզ կա, մյուսում չկա և ծնողների համար մեծ դժվարություններ է առաջացնում երեխաներին այլ համայնքներ մանկապարտեզ տանելը»,- ասաց նա և նշեց, որ կան համայնքներ, որոնք իրենք են կարգավորում վճարի հետ կապված հարցերը:
Նմանատիպ նյութեր
1350 դիտում
21:19 09-02-2021
Նախադպրոցական տարիքի արցախցիներին տրվող աջակցության ծրագրին դիմելու վերջնաժամկետը մարտի 1-ն է
1451 դիտում
13:16 24-12-2020
Արցախի նախադպրոցական տարիքի երեխաները Ամանորին կստանան 20 հազարական դրամ
Այս բաժնից
622 դիտում
14:33 26-10-2024
Կարևորում ենք մեր երկրների միջև արդյունավետ երկխոսությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Ավստրիայի օրվա առթիվ
823 դիտում
14:30 26-10-2024
«Բալասանյան դաշինք»-ի ցուցակի ավագանու անդամների թեկնածուներն ինքնաբացարկ են հայտնել
1300 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի