211652_close_icon
views-count1220 դիտում article-date 16:04 17-06-2014

Բաղդադում գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 44 մարդ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիս֊արևելյան մասում սունիթական խմբավորման գրոհայինների ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 44 իրաքցի կալանավոր։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 17֊ի գիշերը՝ Դիյալա գավառում։ Ըստ ոստիկանության աշխատակիցների տվյալների՝ հարձակումն իրականացվել է տեղի ուստիկանական բաժանմունքներից մեկի տարածքում, որի հարևանությամբ բանտ է տեղակայված։ Հաղորդվում է նաև, որ հարձակումն իրականացվել է ահաբեկչական գործունեության համար դատապարտված կալանավորների ազատ արձակման նպատակով։

Նմանատիպ նյութեր