Հայազգի վարորդի 12 մլն ռուբլի արժողության Lamborghini-ն Մոսկվայի կենտրոնում բախվել է ЦУМ-ի ցուցափեղկին. տեսանյութ
Այս գիշեր Մոսկվայի կենտրոնում գտնվող Պետրովկա փողոցով ընթանալիս, 29-ամյա Արմեն Գրիգորյանը կորցրել է ղեկի կառավարումը և Lamborghini-ով հայտնվել մայթի վրա, հարվածել էլէկտրասյանը, այնուհետև բախվել ЦУМ-ի ցուցափեղկին:
Բանն այն է, որ շքեղ` 12 մլն ռուբլի արժողության (մոտ 330 000 դոլար) մեքենայի վարորդը սթափ վիճակում է եղել, իսկ մեքենայի արագությունը չի գերազանցել անգամ 60 կմ/ժ –ը:
Մենեջեր Արմեն Գրիգորյանը այդ ամենում մեղադրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինին, ում հրամանով Մոսկվայի փողոցներում գծանշումներ են իրականացվում, որոնց վրա ցածր ջերմաստիճանի դեպքում մեքենայի անվադողերը սայթաքում են:
Ա. Գրիգորյանի Lamborghini-ն լուրջ վնասվել է, սակայն, ըստ մամուլի հարապարակումների, Արմեն Գրիգորյանն այդքան էլ մտահոգված չէ այդ հանգամանքով: Նրա ավտոտնակում կա ևս մի քանի լյուքս դասի ավտոմեքենաներ, որոնց թվում են` ևս մեկ Lamborghini Aventador, Ferrari 456M GT:
Ներկայացնում ենք տեսանյութը: