211652_close_icon
views-count1124 դիտում article-date 14:11 18-06-2014

Իրաքում գրոհայինները 40 հնդիկ աշխատողների են առևանգել

«Իրաքի և Լևանտայի իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձանում առևանգել են մոտ 40 հնդիկ աշխատողների են առևանգել։ Այս մասին հայտնում է The Times of India պարբերականը։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պահանջել է գերիներին ազատման համար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, բայց դեռևս չի հաջողվել պարզել նրանց գտնվելու ճշգրիտ վայրը և կապ հաստատել նրանց հետ։ Առևանգված հնդիկներին ազատելու համար Իրաք է մեկնել Իրաքում Հնդկաստանի նախկին դեսպան Սուրեշ Ռեդդին։ Նախատեսվում է հնդիկ բուժաշխատողների տարհանում Իրաքի հյուսիսում գտնվող Տիկրիտ քաղաքից։

Նմանատիպ նյութեր