Վրաերթից հետո BMW-ի վարորդը փախուստի է դիմում. տեսանյութ
Մոսկվայի ավտոճանապարհներից մեկում մեծ արագությամբ ընթացող BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը` վրաերթի ենթարկելով ճանապարհաեզրին կանգնած ամենագնացի վարորդին, փախուստի էր դիմել:
BMW-ի հետևից ընթացող մեքենայի մեջ տեղադրած հատուկ տեսախցիկը արձանագրել էր տեղի ունեցածը և շուտով տեսագրությունը հայտնվել էր համացանցում:
Այս պահին հայտնի է, որ վրաերթի ենթարկվածը ծնկի և կողոսկրի վնասվածք է ստացել և գտնվում է հիվանդանոցում:
Ներկայացնում ենք տեսանյութը: