1694 դիտում
15:43 01-08-2019
«Արփա» պահպանվող լանդշաֆտը աջակցություն է ստացել Կովկասի բնության հիմնադրամի կողմից
«Արփա», նախկին՝ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը Կովկասի բնության հիմնադրամի (CNF) կողմից ստացել է երկրորդ փոխանցումը, որը կազմել է 13 միլիոն 841 հազար դրամ: Տեղեկացնում է Կովկասի բնության հիմնադրամը։
CNF-ի կողմից տրամադրվող օժանդակությունը հնարավորություն է տալիս ծածկելու ընթացիկ ծախսերը, զարգացնելու պահպանվող լանդշաֆտի ենթակառուցվածքները, բարելավելու կենսաբազմազանության պահպանության պայմանները: Մինչ այս՝ 2019 թվականի համար Կովկասի բնության հիմնադրամի կողմից պահպանվող լանդշաֆտին տրվել էր ֆինանսական աջակցություն 14 միլիոն 350 հազար դրամի չափով:
Կովկասի բնության հիմնադրամը շարունակում է աջակցությունը ԲՀՊՏ-ներում աշխատանքների արդյունավետության բարձրացման համար: Հիշեցնենք, որ պահպանվող լանդշաֆտում այս տարի տեսախցիկներն արձանագրել էին կովկասյան ընձառյուծի տեղաշարժը, ինչը փաստում է կեցության համար պայմանների բարվոք լինելն ու պահպանության արդյունավետությունը:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
15:23 05-02-2021
Կովկասի բնության հիմնադրամը 75 հազար եվրո է հատկացրել «Արփա» պահպանվող լանդշաֆտին
2069 դիտում
13:38 27-03-2019
Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների համար 966 հազար եվրոյի աջակցություն է հատկացվել
844 դիտում
18:00 18-06-2014
ՀՀ բնապահպանության նախարարությունը կշարունակի Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցությունը
Այս բաժնից
673 դիտում
11:09 20-10-2024
Ազգային պատկերասրահի հավաքածուն համալրվել է անվանի քանդակագործ Չաքմաքչյանի ստեղծագործություններով
868 դիտում
10:54 20-10-2024
Պետական դավաճանությունը հո պոզով-պոչով չի՞ լինում. Մեսրոպ Առաքելյան
1615 դիտում
10:37 20-10-2024
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն