1472 դիտում
09:05 19-06-2014
«Նաիրիտի» աշխատակիցները երանությամբ են հիշում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները երանությամբ են հիշում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին: Բանն այն է, որ Երվանդ Զախարյանի նշանակումից հետո աշխատակիցներն ընդամենը մեկ անգամ են աշխատավարձ ստացել: Այն էլ, ստանալու ժամանակ, նորանշանակ նախարարը նրանց զգուշացրել է՝ ասելով, որ վերջին անգամն են իրենք աշխատավարձ ստանում:
«Ժողովուրդ»-ը նաիրիտցիների աշխատավարձերի ուշացման խնդրի շուրջ զրուցեց ընկերության մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց. «Վերջերս են աշխատավարձ ստացել և ենթադրվում է, որ երկրոդ ամսի՝ հուլիսի վերջին մենք նորից աշխատավարձ կստանանք: Հակառակ դեպքում՝ մարդիկ լարված են, իրենց վատ են զգում, չէ որ բավականին մեծ պարտք կա»: Իսկ գործարանի հետագա ճակատագրի մասով մամլո խոսնակը ոչինչ չկարողացավ ասել. «Կարծես թե, մեր ճակատագրով զբաղված է ՀՀ կառավարությունը»:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը նախորդ համարներում գրել էր, որ «Նաիրիտ»-ի խողովակներն ապամոնտաժում և վաճառում են, ինչը բավականին պատկառելի գումար է կազմում»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1898 դիտում
15:57 26-04-2014
ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարին փոխարինելու մասին
2929 դիտում
13:08 10-07-2018
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարն ընդունել է Իրանի էներգետիկայի նախարարին
2239 դիտում
09:24 06-09-2014
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարարը՝ Սյունիքի մարզպե՞տ. «ՉԻ»
Այս բաժնից
3211 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1105 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»