211652_close_icon
views-count1060 դիտում article-date 12:43 19-06-2014

Կառավարությունը դեմ քվեարկեց մի շարք ապաքրեականացնելու մասին նախագծերի փաթեթին

Գործադիրն այսօրվա նիստում քննարկել է ՀՀ քրեական և ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը: Նրանք առաջարկում են ապաքրեականացնել գովազդատուի, գովազդ արտադրողի կամ գովազդակրի կողմից գովազդ սպառողին կանխամտածված մոլորեցնելը, հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները խոշոր չափերով վճարելուց չարամտորեն խուսափելը: Հիշյալ արարքներն ապաքրեականացնելը չի բխում ՀՀ սահմանադրությունից և տեղին չէ՝ ելնելով դրանց հանրային վտանգավորությունից: Այս և մի շարք այլ նկատառումներով կառավարությունը դեմ է նախագծերի փաթեթի ընդունմանը:

Նմանատիպ նյութեր