2087 դիտում
13:30 19-06-2014
Mercedes-Benz-ը ներկայացրել է նոր` 2015 CLS կուպեն. առաջին լուսանկարները
Նախօրեին Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է երկրորդ սերնդի չորս դռնանի CLS կուպեի և CLS Shooting Brake ունիվերսալի նորացված տարբերակները:
2015 մոդլեային տարվա CLS և CLS Shooting Brake-ը «Евро-6» շարժիչային չափանիշների լուրջ թարմացումների են ենթարկվել, ինչպես նաև ձեռք բերել թափքի և սրահի նոր դիզայն:
Նոր մոդելները պաշտոնապես կցուցադրվեն Անգլիայում կայանալիք «Արագության փառատոն»-ում` հունիսի վերջին:
Եվրոպական շուկայում մեքենաների վաճառքը կմեկնարկի այս տարվա աշնանը:
Mercedes CLS-ը հագեցած է առջևի` Multibeam լուսադիոդային լուսարձակներով, որոնց 24 լուսադիոդները ինքնուրույն կառավարում են լույսի հոսքը:
Հաշվի առնելով նավիգացիոն համակարգի և տեսախցիկների տվյալները, նորարարական օպտիկան կարող է փոփոխել լույսի փունջն ավելի քան 100 անգամ մեկ վայրկյանում:
Նման տեխնոլոգիան արտակարգ լուսավորություն է ապահովում ավտոճանապարհին, լուսավորելով նաև ճանապարհաեզրերն ու ոլորանները, սակայն բոլորովին չի «կուրացնում» ընթացող մեքենաների վարարոդներին:
Արտաքին դիզայնի թարմացումներից պետք է նշել նաև նոր ռադիատորային ճաղավանդակը, առջևի բամպերը, հետևի` ավելի մգացված լույսերը:
Մեքենայի սրահը համալրվել է նոր ղեկով, մուլտիմեդիայի նոր` 8 դյույմանոց դիսփլեյով, բազմաթիվ աքսեսուարներով:
Եվրոպական շուկայում կառաջարկվեն նոր դիզելային տարբերակներ, որոնք հագեցած կլինեն 2,1լ ծավալով V4 շարժիչով, ինչը 170 ձիաուժ հզորություն կապահովի:
CLS 220 BlueTEC տարբերակում նման շարժիչը 204 ձիաուժ կապահովի:
Առավել հզոր` CLS 350 BlueTEC տարբերակը հագեցած է 3,0 լ ծավալով V6 շարժիչով, որը 258 ձիաուժ հզորություն կապահովի:
CLS 350 CGI մոդելի փոխարեն այժմ կառաջարկվի CLS 400-ը, որը հագեցած կլինի նոր` 3,5լ ծավալով V6 բիտուրբո շարժիչով և 330 ձիաուժ հզորություն կապահովի:
CLS 500 մոդելի 4,6լ ծավալով V8 շարժիչը, ինչպես և նախկինում, 408 ձիաուժ հզորություն կապահովի, իսկ լիցքավորված AMG բաժանմունքի 5,5լ ծավալով տարբերակները 557 և 585 ձիուժ կապահովեն:
CLS 500 բենզինի և բոլոր դիզելային տարբերակները հագեցած կլինեն 9G-TRONIC ավտոմատ փոխանցման տուփով:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
3763 դիտում
15:26 16-04-2014
Mercedes-Benz–ը գաղտնազերծել է նոր AMG GT կուպեն. առաջին լուսանկարները
3185 դիտում
21:34 21-08-2015
Mercedes-Benz-ը գաղտնազերծել է նոր AMG C63 կուպեն. առաջին լուսանկարները, տեսանյութ
3531 դիտում
12:39 20-03-2014
Mercedes-Benz-ը գաղտնազերծել է S63 AMG կուպեն. առաջին լուսանկարները
Այս բաժնից
2482 դիտում
23:23 29-11-2024
Փարիզի Աստվածամոր տաճարը մեկ շաբաթից կվերաբացվի
2809 դիտում
21:14 26-11-2024
Հայաստանը պետք է անցնի աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգի ներդրմանը. փոխնախարար
3064 դիտում
15:33 24-11-2024
Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով