211652_close_icon
views-count865 դիտում article-date 17:53 19-06-2014

Երևանի քաղաքապետարանում շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

Քաղաքացիների առաջարկություններին, բարձրացրած հարցերին ու խնդիրներին տեղում ծանոթանալու և դրանց հնարավորին արագ լուծում կամ սպառիչ պատասխան տալու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետի տեղակալները, քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը պարբերաբար մասնակցում են վարչական շրջանների ղեկավարների հետ քաղաքացիների ընդունելություններին, որոնք, սահմանված կարգով, տեղի են ունենում յուրաքանչյուր հինգշաբթի։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի հետ միասին հանդիպել է ընդունելության եկած բնակիչների հետ: Քաղաքացիների հետ անմիջական շփման շրջանակում Կամո Արեյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը՝ ի դեմս վարչական շրջանների աշխատակազմերի, հետևողական է լինում քաղաքային իշխանությունների լիազորությունների ու պարտականությունների տիրույթում գտնվող ու բնակիչների կողմից արծարծած խնդիրների լուծման ընթացքին և արդյունքին։ Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս գտնվող հարցերով դիմած քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան կառույցներ։ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանն էլ քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է Էրեբունի վարչական շրջանում։ Փոխքաղաքապետը, կարևորելով քաղաքացիների հետ հետադարձ կապի այս եղանակը, նշել է, որ այն օգնում է քաղաքային իշխանություններին առավել հասցեական լուծումներ տալ քաղաքացիների կողմից մատնանշվող խնդիրներին, հատկապես հաշվի առնելով, որ երբեմն բնակիչները նաև վեր են հանում ստվերում մնացող հարցեր։ Կենտրոն վարչական շրջանում ընդունելության եկած բնակիչների հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը։ Ընդունելության եկած քաղաքացիների բարձրացրած հարցերին տեղում տրվել են համապատասխան լուծումներ և սպառիչ պատասխաններ։

Նմանատիպ նյութեր