211652_close_icon
views-count2515 դիտում article-date 21:12 19-06-2014

Վրացի 2 պատգամավորների Բաքվի օդանավակայանից չեն թողել դուրս գան

Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեի տեղեկություններով, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Իրմա Նադիրաշվիլին և Զուրաբ Ջափարիձեն Բաքվում մաքսային անցակետում են կանգնեցվել: Ինչպես հայտնում են վրացական լրատվամիջոցները, դեսպանատան ներկայացուցիչը տեղում պարզում է պատճառը և մանրամասները: Ըստ դեսպան Շարաշենիձեի, Բաքվի օդանավակայանում պարզել են, որ նշված պատգամավորներն իրենց մոտ ունեցել են չհայտարարագրված մեծ գումար, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրանց պահելու: Ինչ վերաբերվում է, տեղեկություններին, որ նրանց մոտ եղել է նաև էլեկտրաշոկ առաջացնող սարք, դեսպանը հայտնել է, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում, այնուհետև հավելել, որ նարնց մոտ եղած գումարը ըստ նախնական տեղեկությունների միլիոն դոլարի մասին է խոսքը:

Նմանատիպ նյութեր