2376 դիտում
10:28 20-06-2014
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի վերջին օգուտները․ Իրատես de facto
«Իրատես de facto» թերթը գրում է․ «Ցավոք, մինչ օրս էլ կան պաշտոնյաներ, ովքեր երբ զգում են, որ հողը ոտքերի տակ երերում է, իմա՝ պաշտոնանկության վտանգ կա, սկսում են հնարավորինս «բարիքներ քաղել» այն աթոռից, որին պիտի հրաժեշտ տան:
Մեր տեղեկություններով, նման «կարգավիճակում» է հայտնվել նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ ԽԱԺԱԿ ԿԱՐԱՅԱՆԸ, որը նոր ղեկավարի նշանակումից հետո էլ փորձում է դեռևս հին կապերից օգուտներ քաղել:
Ըստ շրջանառվող լուրերի, Մարտին Սարգսյանը չի ցանկանում նրա հետ աշխատել, այդ իսկ պատճառով վերջինս ժամանակ չի կորցնում և փորձում է «ձեռքից եկածը» արագ-արագ իրականացնել: Հիմնական «թիրախը», բնականաբար, սեփական միջնորդությամբ այս կամ այն մարդուն ոլորտից հեռացնելն ու նրա փոխարեն «իր մարդուն» աշխատանքի տեղավորելն է: Սակայն, նույն աղբյուրի պնդմամբ, նոր ղեկավարն այդքան հեշտությամբ չի ստորագրում աշխատողների «ցանկը», մանրազնին ուսումնասիրում է, թե ում են իրեն «դեմ տալիս», որպես աշխատող:
Խաժակ Կարայանը, այդուհանդերձ, չի դադարեցնում իր անդուլ աշխատանքը՝ հույս ունենալով մինչև վերջին րոպեն օգուտներ ստանալ զբաղեցրած պաշտոնից:
Լուրը ճշտելու համար դիմեցինք Խաժակ Կարայանին, ով փոխանցեց հետևյալը. «Նման տեղեկություն առաջին անգամ Ձեզնից եմ լսում: Ոչ մեկը չի պատրաստվում ինձ աշխատանքից ազատել, ոչ էլ ես եմ ինչ-որ մեկին աշխատանքից ազատում կամ տեղավորում»: Այն դիտարկմանն էլ, թե՝ Ձեր անմիջական միջնորդությամբ մարդիկ աշխատանքի են տեղավորվում, պաշտոնյան հակադարձեց. «Իմ միջնորդությամբ ոչ մեկն աշխատանքի չի տեղավորվում»»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2406 դիտում
19:35 03-06-2014
Վարչապետն Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահին
2939 դիտում
15:19 03-06-2014
Մարտին Սարգսյանը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2233 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»