2986 դիտում
23:38 20-06-2014
Աշտարակում աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր են արձանագրվել
ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում արձանագրվել են ստամոքս-աղիքային գանգատներով հիվանդներ: Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում Պռոշյան փողոցի թիվ 24 շենքում 3 հիվանդ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք: Հիվանդների մոտ նկատվել է գլխացավ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց և հաճախակի լուծ: Նշանակվել է համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվել է բավարար , հիվանդության ընթացքը թեթև է::
Հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով ձեռնարկվել և շանունակվում են իրականացվել համալիր կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ`
• Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով բնակավայրում իրականացվում են բակային համայցեր, արդյունքում հայտնաբերվել է ստամոքս-աղիքային թեթև գանգատներով 9 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:
• Պռոշյան փողոցի թիվ 24 շենքի բնակիչներից իրականացվել են նմուշառումներ` լաբորատոր հետազոտությունների նպատակով (հետազոտություններն ընթացքում են) և սահմանվել է բժշկական հսկողություն:
• Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական պատճառը խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վթարն է, ինչի հետևանքով խմելու ջրի նկատմամբ ևս սահմանվել է հսկողություն և բնակիչներին առաջարկվել է ժամանակավորապես դադարացնել հոսող խմելու ջրի օգտագործումը կենցաղում՝ մինչ վթարի վերացումը:
• Հիվանդների օջախները ենթարկվել են եզրափակիչ ախտահանման:
• Բնակչության շրջանում իրականացվել է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում և քարոզչություն:
• Աշխատանքները շարունկվում են:
Նմանատիպ նյութեր
1354 դիտում
15:24 13-09-2014
Հանրապետության ողջ տարածքում աղիքային հիվանդության համաճարակ չի արձանագրվել
1158 դիտում
13:18 13-07-2022
Ինչպես խուսափել աղիքային վարակիչ հիվանդություններից
1136 դիտում
11:25 10-09-2014
Քաջարանում աղիքային ինֆեկցիոն հիվանդության պատճառով մի քանի քաղաքացի հոսպիտալացվել է.Ժողովուրդ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»