211652_close_icon
views-count1306 դիտում article-date 17:43 22-06-2014

Շոգ եղանակը նույնպես իր դերը խաղաց. Յոահիմ Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը մեկնաբանել է ԱԱ-2014-ի խմբային փուլում Գանայի հետ կայացած խաղի արդյունքը: Հիշեցնենք, որ Ֆորտալեզա քաղաքում տեղի ունեցած խաղն ավարտվել էր 2:2 հաշվով: « Երկրորդ խաղակեսում Գանայի հավաքականը ներդրեց իր ողջ ուժերը: Նրանք առջև գծում երեք արագաշարժ խաղացող ունեն: Հակագրոհելու համար մենք ազատ տարածություններ էինք ստանում, սակայն հաճախակի կորցնում էինք գնդակը և դա բարդացնում էր մեր խնդիրը: Հավանաբար, շոգ եղանակը նույնպես իր դերը խաղաց, և այդ պատճառով, այս խաղում չկար այնպիսի դինամիկա, ինչպիսին Պորտուգալիայի դեմ խաղում էր»,-ասել է Լյովը:

Նմանատիպ նյութեր