211652_close_icon
views-count1268 դիտում article-date 14:41 04-07-2014

Նոյերը հեշտությամբ կարող է խաղալ նաև կիսապաշտպանությունում. Յոահիմ Լյով

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ ՅոահիմԼյովը 2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչում Ֆրանսիայի հետ կայանալիք խաղից գովասանքի խոսքեր է հղել թիմի դարպասապահ Մանուել Նոյերի հասցեին: « Ժամանակակից դարպասպահը պետք է նման կերպ գործի: Ալժիրի և ԱՄՆ-ի հավաքականների հետ խաղերում մենք մեծ ժամանակ անցկացնում էինք հարձակման գծում: Այդ պատճառով դարպասներից Նոյերի դուրս գալը շատ կարևոր էր: Նա ընդհատում էր մրցակցի երկար փոխանցումները և փոխօգնության էր հասնում պաշտպաններին: Նոյերը հիանալի ֆուտբոլիստ է և հեշտությամբ կարող է հանդես գալ նաև կիսապաշտպանությունում»,-նշել է Լյովը:

Նմանատիպ նյութեր