Թոմաս Մյուլլերին դժվար է դիմակայել. Յոահիմ Լյով
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ յոահիմ Լյովը ընդգծել է, որ թիմի կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը գտնվում է գերազանց մարզավիճակում: Մարզչի խոսքով՝ Բունդեսթիմի մրցակիցների համար բավականին դժվար է դիմակայել այդ ֆուտբոլիստին:
« Ցանկացած մրցակցի համար դժվար է դիմակայել Մյուլլերին: Հատկապես նա վտանգավոր է տուգանային հրապարակում: Թոմասը ցուցադրում է խելացի ֆուտբոլ և միշտ հայտնվում է անհրաժետ տեղում: ներկայումս նա գերազանց մարզավիճակում է գտնվում»,-ասել Լյովը: