211652_close_icon
views-count1329 դիտում article-date 12:37 23-06-2014

Փրկենք փոքրիկ Մարիաննայի կյանքը. տեսանյութ

Մարիաննա Չիլինգարյանը ծնվել է 2010 թվականի նոյեմբերի 7-ին: Փոքրիկը ժամանակից շուտ է ծնվել, և նրան միացրել են շնչառական ուղիներում դրական ճնշում ապահովող ապարատին: Մեկ օր անց երեխայի մոտ առաջացել է գլխուղեղի արյունազեղում և թոքային հյուսվածքի վնասվածք (պնևմոթորաքս): Ծնվելուց մեկ ամիս անց Մարիաննայի մոտ ախտորոշվել է հիդրոցեֆալիա: Կատարվել է գլխուղեղի էնդոսկոպիկ վիրահատություն, սակայն այն անհաջող է անցել, ինչի արդյունքում երեխայի վիճակը վատթարացել է: Գրանցվել է գլխուղեղի զանգվածային արյունազեղում, վնասվել է փոքրիկի կենտրոնական նյարդային համակարգը, երեխան ինքնուրույն չի կարողանում քայլել: 9 ամսականում կատարվել է երկրորդ վիրահատությունը` ներփորոքային շունտավորում, որը հնարավորություն է տվել գլխուղեղում հավաքվող հեղուկը դուրս բերել որովայնի խոռոչ: Երեխային անհրաժեշտ է նոր շունտավորում կատարել, ինչը հնարավորություն կտա, որպեսզի փոքրիկը քայլի և խոսի: Վիրահատությունը պետք է կատարվի Գերմանիայում: Մարիաննայի մայրը և հարազատները, թեպետ փորձում են հավաքագրել վիրահատության համար անհրաժեշտ գումարը, սակայն միայնակ չեն կարողանում հոգալ ողջ ծախսերը: Եկեք միասին օգնենք փոքրիկին կատարել իր առաջին քայլերը: Մարիաննայի հարազատների հեռախոսահամարն է +37493 46-22-09 Մարիաննային օգնելու համար«ՎՏԲ – Հայաստան Բանկ»-ում իր մոր` Նելլի Բասենցյանի անունով բացվել է հետևյալ հաշվեհամարը` AMD 16048265510900 USD 16048265510901 EUR 16048265510902 RUR 16048265510903 Արտերկրից փոխանցումները կարելի է անել հետևյալ կերպ «VTB BANK» (ARMENIA) CJSC, Yerevan, Armenia SWIFT: ARMJAM22 [b]«Օգնիր ապրելուն» նախաձեռնություն [/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր