4762 դիտում
16:00 23-06-2014
Նախկին գերի, 23-ամյա Արսենի առողջական խնդիրները խորանում են. հիմա էլ տարօրինակ կերպով բերանն է ուռչում
Գերությունից խոշտանգված վիճակում վերադարձած 23-ամյա Արսեն Խոջոյանի մոտ առողջական խնդիրները խորանում են. հիմա էլ նրա բերանն է ուռչում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Խոջոյանի մայրը` տիկին Ստվետան:
Նա նշեց, որ որդին առողջապահության նախարարության օգնությամբ բուժում ստացում է, թեեւ դեռ դրական տեղաշարժ չեն նկատում: «Հիմա էլ տարօրինակ կերպով բերանն է ուռչում: Այսօր խոսել եմ բժիշկների հետ, որ հերթական անգամ տանենք ստուգման: Չգիտեմ էլ, թե ինչ անենք, որ այդքան տառապանքից հետո որդիս ոտքի կանգնի եւ վերադառնա իր նախկին կյանքին»,- ասաց նախկին գերու մայրը:
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Արսեն Խոջոյանի մոտ ախտորոշվել է նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, վերին շնչուղիների վարակ, կատարալ անգինա, լյումբագո` լումինալ հատվածի ցավեր, պսորիազ, նեյրոցիրկուլյար դիստոնիա: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացել էր Առողջապահության նախարարությունից: Արսենին դեղորայքային բուժում են նշանակել եւ հատկացվել են անհրաժեշտ դեղերը։ Նրա բուժման ընթացքը գտնվում է Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անմիջական հսկողության ներքո։
Տեղեկացրել էինք նաեւ, որ նրա առողջական վիճակն օր-օրի վատանում է: Հարազատները կասկածներ ունեին, որ գերության ընթացքում նրան էլ են դիզվառելիք ներարկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նրա հորաքույրը՝ Հեղինե Խոջոյանը: Նա նշել էր, որ տղայի ոտքերը շատ դժվարությամբ են գործում: «Ոտքերը քաշվում են, ինքը շատ թույլ է, ուռչում է, շնչառությունը չի բավականացնում, քթից արյուն է գալիս: Կասկածներ ունենք, որ նրան էլ են դիզվառելիք ներարկել: Բայց դիզվառելիքի մեջ, քանի որ յուղային մաս կա, այն արյան մեջ 40 օր արյան կարգում ցույց չի տալիս: Հիմա 40 օրը անցնի, որ տեսնենք, նրա՞ն էլ են ներարկում արել, թե՞ ոչ»,- ասել էր Հեղինե Խոջոյանը: Միաժամանակ ավելացրեց, որ Արսենը ապրելու հույսեր չունի: «Հորս` Մամիկոն Խոջոյանի թաղման օրը, Արսենը եկավ, մտավ պապայի մոտ, ասաց. «Է՜, Մանուկ ապի, քեզանից հետո էլ հերթը իմն է»: «Մխկուտը գցեց սիրտս, ջանիս ցավ տվեց»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Արսեն Խոջոյանը թեեւ լրատվամիջոցներին չէր հայտնել, բայց նրան գրեթե ամեն օր ծեծել էին գերության մեջ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ Կամո Չոբանյանը: Միաժամանակ ավելացրել, որ ոչ թե խոշտանգել են, այլ ծեծել: «Ես իր հետ եմ զրուցել: Ասում է՝ ծեծում էին, որ դիրքերից զինվորական ինֆորմացիա հաղորդեր, բայց նա զինվորական ոչ մի ինֆորմացիայի տեղյակ չէ: Բայց դե այնպես չեն ծեծել, որ հետքերը պահպանվեն: Բայց տղան շատ թույլ է, անգամ փայտ չի կարողանում կոտրել, անասուններին տիրություն անել: Ասում է նաեւ, որ հաց չի կերել՝ վախենալով, որ իրեն կթունավորեն»,- ասել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
8836 դիտում
17:21 05-05-2014
Ադրբեջանում Մամիկոն Խոջոյանին ինչ-որ բան են ներարկել, ինչի հետևանքով նա օր-օրի ուռչում է
Այս բաժնից
661 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
502 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1012 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ