211652_close_icon
views-count2943 դիտում article-date 12:50 24-06-2014

ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա

Karabakh-open.info-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 24-ին, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի տարածքում տրակտորը պայթել է հակատանկային ականի վրա։ Ինչպես մեզ հայտնեցին ԼՂՀ կառավարությանն առընթեր փրկարար ծառայությունից, տուժողները երկու հոգի էին՝ նույն գյուղից։ Պայթյունի հետեւանքով տուժածներն այժմ գտնվում են Մարտունու շրջանային բուժմիավորումում։ Ինչպես Karabakh-open.info-ի հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց բուժմիավորման գլխավոր բժիշկ Գրիգորի Գասպարյանը, տուժածների վիճակը բավարար է։

Նմանատիպ նյութեր