211652_close_icon
views-count995 դիտում article-date 13:47 24-06-2014

Երևանի քաղաքապետը շնորհակալագրեր հանձնեց բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ առողջապահության ոլորտում ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար համակարգի մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը մանկական վիրաբուժության ծառայության բնականոն և անխափան աշխատանքներում ներդրած բացառիկ ավանդի համար պարգևատրվել է «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալով։ Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի բոլոր աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել բարեխիղճ և անմնացորդ նվիրումով աշխատանքին համար։ Բուժաշխատողներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին՝ գնահատանքի համար և հավաստել, որ այսուհետ ևս իրենց ողջ եռանդն ու գիտելիքները ներդնելու են Երևանի առողջապահական ոլորտի զարգացման գործին։

Նմանատիպ նյութեր