Նիգերիայի մայրաքաղաքում գրանցված պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ
Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորների թիվն հասել է 52֊ի։ Այս մասին փոխանցում է BBC֊ն։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ պայթյունի հետևանքով զոհվել է 21 մարդ, ևս 17֊ը վիրավոր են։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի է ունեցել քաղաքի առևտրի կենտրոններից մեկում։
Երկրի իշխանություններն ահաբեկչության մեջ մեղադրում են «Բոքա Հարամ» խմբավորման գրոհայիններին։