2163 դիտում
17:29 26-06-2014
Տեղի կունենա Արցախյան ազատամարտի զոհված հերոսներին նվիրված հոլովակների շնորհանդեսը
Հունիսի 27-ին՝ ժամը 13:00-ին, Ամերիկայի հայկական համագումարի դահլիճում (Հանրապետության 37, 2-րդ հարկ, մուտքը՝ Մելիք Ադամյան փողոցից) կկայանա «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ճանաչենք մեր հերոսներին» նախագծի շրջանակներում պատրաստված սոցիալական հոլովակների շնորհանդեսը:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։
Ներկայացվելու է 30 սոցիալական հոլովակ, որոնցում անդրադարձ է կատարվել Արցախյան ազատամարտի հերոսներից նրանց, ովքեր զոհվել են պատերազմի դաշտում և հետմահու պարգևատրվել են ՀՀ Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով:
Ծրագրի նպատակն է ծավալուն քարոզարշավ իրականացնել ինչպես հեռուստատեսությամբ, այնպես էլ սոցցանցերում և համացանցում` ծանոթացնելով մերօրյա հերոսների կյանքին: Առաջիկա ամիսներին զուգահեռաբար իրականացվելու են նաև դասախոսություններ, որոնց ընթացքում ներկայացվելու են Արցախյան ազատամարտի հերոսներն ու նրանց գործած սխրանքը:
Նմանատիպ նյութեր
9725 դիտում
18:06 27-06-2014
«Ճանաչենք մեր հերոսներին». Արցախյան ազատամարտի զոհված հերոսների մասին պատմող հոլովակներ. տեսանյութեր
Այս բաժնից
430 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
841 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում