211652_close_icon
views-count1161 դիտում article-date 09:36 27-06-2014

Ազգային ժողովում կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանն այսօր հաստատելու է խորհրդարանի աշխատակազմի նոր հաստիքացուցակը: «ՀԺ»-ի տեղեկություններով, սույն հաստիքացուցակով կադրային մի շարք փոփոխություններ են սպասվում: Բացի այն, որ երեկ ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի՝ Համիկի ու ևս մի քանի հոգու վերջնահաշվարկն էր արվում, նաև խոսվում է հասարակայնության հետ կապերի վարչությունում հնարավոր փոփոխության մասին: Նաև Թովմասյանն ԱԺ մի շարք վարչությունների պետերի կնշանակի՝ իրավաբանական, տնտեսագիտական վարչությունների ու հետազոտությունների և վերլուծությունների կենտրոնի: «ՀԺ»-ն գրել էր, որ Թովմասյանն ԱԺ հաստիքացուցակը խիստ ուռճացված է համարում և պատրաստվում էր կրճատումներ անել աշխատակազմում» Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր