211652_close_icon

ՀՀ վարչապետը մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կկատարի

views-count1906 դիտում article-date 08:27 17-01-2014
««Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջիկայում պատրաստվում է մի շարք գերատեսչություններում կադրային փոփոխություններ կատարել։ Օրերս աշխատանքից ազատվելու է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը, ինչպես նաև փոփոխություններ կլինեն նախարարի տեղակալների «ցուցակում»։ Այժմ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ունի երկու տեղակալ, հնարավոր է՝ ավելանան նաև փոխնախարարների հաստիքները։ Ըստ մեր տեղեկությունների՝ փոփոխություն կլինի նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 5 տեղակալների շրջանում, նրանցից մի քանիսը ևս կազատվեն աշխատանքից։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից, սակայն նա նշեց, թե նման փոփոխությունների դեպքում իրենք պատշաճ ժամանակում և օրենքի սահմաններում կտեղեկացնեն»,–գրում է թերթը։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր