1084 դիտում
16:28 27-06-2014
Հունիսի 29-ին կանցկացվի Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարը
Հունիսի 29-ին կանցկացվի Արցախյան ազատամարտի հերոս, “Մարտական խաչ” առաջին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր և Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար, միջազգային կարգի սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարը: Մրցաշարի նախաձեռնողներն են ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, Դավթաշեն վարչական շրջանն ու ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիան:
Միջոցառման ժամանակացույցը հետևյալն է. նախ առավոտյան ժամը 8:30-ին սիրողական հեծանվորդները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք կմատուցեն Սամվել Գեւորգյանի հիշատակին: Այնուհետև Լենինգրադյան-Իսակով նորաբաց ճանապարհից ժամը 9:00-ին կմեկնարկի սիրողական մրցաշարը: Ժամը 10:30-ին պրոֆեսիոնալ հեծանվորդները ծաղկեդրում կիրականացնեն Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 դպրոցի բակում, նրա կիսնադրու մոտ, այնուհետև ժամը 11:00-ից կմեկնարկի նաև նրանց մրցաշարը:
Նմանատիպ նյութեր
3163 դիտում
20:53 29-06-2014
Տեղի ունեցավ Արցախի հերոս Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը. ֆոտոշարք
Այս բաժնից
469 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
700 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
640 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել