3232 դիտում
20:53 29-06-2014
Տեղի ունեցավ Արցախի հերոս Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը. ֆոտոշարք
Հունիսի 29-ին Դավթաշեն վարչական շրջանում կայացավ Արցախի հերոս, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանակիր, Սասնա ծռեր և Սասունցի Դավիթ ջոկատների հրամանատար սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի ուժեղագույն հեծանվորդները: Մրցաշարից առաջ հեծանվորդները ծաղկեդրում կատարեցին Սամվել Գևորգյանի կիսանդրու առջև՝ իրենց հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքին իր կյանքը նվիրաբերած հերոսին:
Խճուղային հեծանվավազքի այս մրցաշարին, որը արդեն մեծ հնչեղություն է ստացել նաև արտերկրում , այս անգամ մասնակցեցին 50-ից ավելի մարզիկներ, որոնք հաղթահարեցին 48 կիլոմետր տարածությունը:
Պատանիների պայքարում հաղթող ճանաչվեց Ռոբերտ Խաչատրյանը, 2-րդը Սևակ Սիմոնյանն էր, իսկ պատվո հարթակի 3-րդ աստիճանին կանգնեց Լևոն Լավչյան: Երիտասարդների պայքարում հավասարը չուներ Պավել Ստեփանյանը: 2-րդ և 3-րդ տեղերը գրավեցին համապատասխանաբար Հակոբ Սահակյանն ու Էդգար Սարգսյանը: Մեծահասակների պայքարում լավագույնը Էդգար Ստեփանյանն էր, ով տարածությունը հաղթահարեց 46.9 րոպեում: 49.29 րոպե արդյունքով Դավիթ Մկրտչյանը 2-րդն էր, իսկ լավագույն եռյակը 50.10 րոպե արդյունքով եզրափակեց Հարություն Բարսամյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
1156 դիտում
16:28 27-06-2014
Հունիսի 29-ին կանցկացվի Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարը
1635 դիտում
23:22 30-09-2022
Երևանում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս Վարդան Պետրոսյանի անվան բասկետբոլի մրցաշարը. Yerkir.am
Այս բաժնից
4192 դիտում
19:40 02-01-2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված աղյուսակում
5485 դիտում
18:45 02-01-2025
Մխիթարյանը 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում է
4429 դիտում
16:03 02-01-2025
Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի նախկին երկրորդ ռակետին