2467 դիտում
17:52 29-06-2014
Նորաբաց ավտոմայրուղում ուժերը չափեցին Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարի մասնակիցները. ֆոտոշարք
Իսակովի պողոտա - Լենինգրադյան փողոց նոր ավտոմայրուղում ուժերն են չափել Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր, «Սասնա ծռեր» և «Սասունցի Դավիթ» ջոկատների հրամանատար, միջազգային կարգի սպորտի վարպետ Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարի մասնակիցները: Մրցաշարը նախաձեռնվել է Սամվել Գևորգյանի որդի, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանի, մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի աշխատակազմի և ՀՀ հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի համատեղ ուժերով:
Հուշամրցաշարի կազմակերպիչներն ու սիրողական հեծանվորդները նախ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել Սամվել Գևորգյանի շիրիմին: Հուշամրցաշարը բացվել է սիրողական հեծանվորդների մրցարշավով, որը մեկնարկել է վերջերս շահագործման հանձնված Իսակովի պողոտա - Լենինգրադյան փողոց նոր ավտոմայրուղում:
Հեծանվային մարզաձևի մասնագետների հավաստմամբ՝ նոր մայրուղին գերազանց պայմաններ է ապահովում նաև խճուղային հեծանվավազքի համար: Այնուհետև պրոֆեսիոնալ հեծանվորդները ծաղիկներ են խոնարհել Դավթաշեն վարչական շրջանի թիվ 189 դպրոցի բակում տեղադրված Սամվել Գևորգյանի կիսանդրուն: Դավթաշեն վարչական շրջանում էլ մեկնարկել է պրոֆեսիոնալ հեծանվորդների մրցարշավը: Առանձին հաշվարկով մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած մարզիկները մրցաշարի կազմակերպիչների կողմից պարգևատրվել են մեդալներով, պատվոգրերով ու մրցանակներով: Հուշամեդալներ ու խրախուսական մրցանակներ են ստացել նաև այլ մարզիկներ ու հյուրեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
3163 դիտում
20:53 29-06-2014
Տեղի ունեցավ Արցախի հերոս Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ մրցաշարը. ֆոտոշարք
1084 դիտում
16:28 27-06-2014
Հունիսի 29-ին կանցկացվի Սամվել Գևորգյանի անվան հեծանվավազքի 14-րդ հուշամրցաշարը
Այս բաժնից
478 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
706 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
646 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել