211652_close_icon
views-count7905 դիտում article-date 18:12 27-06-2014

Երևանում փեսացուն իր հարսանիքի օրը վրաերթի է ենթարկել հետիոտներ տատ ու թոռան

Այսօր՝ հունիսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, 26-ամյա Վահե Սողոմոնյանը Սեբաստիա փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի հարևանությամբ, իր կողմից վարած Mitsubishi մակնիշի 34 DՍ 101 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ 63-ամյա Մելանյա Դանիելյանին և 6-ամյա Մելանյա Զոհրաբյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, նշված մեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է «Մալաթիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տատ ու թոռ են, իսկ վարորդը մեկնելիս է եղել վարսավիրանոց, քանի որ այսօր պետք է տեղի ունենար նրա հարսանիքը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է սթափ:

Նմանատիպ նյութեր