Ջրհեղեղ՝ Հնդկաստանում․ զոհվել է ավելի քան 9 մարդ
Հնդկաստանում տեղատարափ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 9 մարդ։ Նրանցից մի քանիսը սողանքների զոհ են դարձել, 4-ը՝ հոսանքի բարձր լարման հետևանքով են զոհվել: Այս մասին փոխանցում է «Times of India»-ն։
Ըստ իշխանությունների հաղորդման՝ այս գիշեր Ասամ նահանգում մոտ 60 մմ տեղումներ են գրանցվել։
Իշխանությունները տուժածների համար սնունդ և խմելու ջուր են մատակարարել: