Արգենտինայի փոխնախագահը մեղադրվում է կոռուպցիայի մեջ
Արգենտինայի փոխնախագահ Ամադո Բոդուն կոռուպցիայի մեջ է մեղադրվում։ Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։
Ըստ հետաքննության տվյալների՝ քաղաքական գործիչը 2010-ին գաղտնի գնել է «Ciccone Calcografica» ընկերությունը, որը պետական պայմանագրի համաձայն տպագրում էր Արգենտինայի տարադրամը՝ պեսոն։ Նշվում է, որ այդ ժամանակ Բուդուն երկրի ֆինանսների նախարարն էր։
Փոխնահագահը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքը։
Ըստ գործակալության հաղորդման՝ մինչ դատական նիստի սկսվելը նա ազատության մեջ կլինի։