211652_close_icon
views-count1201 դիտում article-date 19:08 28-06-2014

Իտալական նավահանգիստը հուլիսի 2-ին կընդունի սիրիական քիմիական զենքը

Հուլիսի 2-ին սիրիական քիմիական զենքը դանիական «Ark Futura » բեռնատար նավից ամերիկյան «Cape Ray» նավ կվերբեռնվի իտալական Ջոյա-Տաուրո նավահանգստում: Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին: «Վերբեռնումը կարվի ծովում՝ նավից նավ: Ծրագրվում է, որ այնուհետ քիմիական զենքի բաղադրիչները կոչնչացվեն ամերիկյան նավի վրա, չեզոք ջրերում »,- ասել է Մոգերինին: Ավելի վաղ Իտալիայի ԱԳՆ ղեկավարը հայտնել էր, որ քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավարի հետ անձամբ ներկա կլինի այդ գործողությանը: [url=http://http://ria.ru/arab_sy/20140627/1013857276.html]ria.ru[/url]

Նմանատիպ նյութեր