1550 դիտում
21:30 28-06-2014
Հավասարություն չկա՛, ի՞նչ հավասարություն
Հարցաքննության ժամանակ քննիչը հարցնում է.
Ինչո՞ւ էիր մասնակցում հանրահավաքին:
Կարծում եմ, որ հանրահավաքները կարող են նպաստել ժողովրդավարության զարգացմանը, քաղաքացիական իրավունքների պաշտպանմանը, և որ Ազատությունը, Հավասարույթունը, Եղբայրությունը դառնան գերակա արժեքներ,- պատասխանում է ցուցարարը:
Հավասարություն չկա, ի՞նչ հավասարություն: Ես քեզ հարց եմ տալիս, դու ձեռ ես առնո՞ւմ,- բարկանում է քննիչը:
...
Այս երկխոսությունը հորինվածք չէ: Սա եղել է անձամբ ինձ հետ 2008-ի ապրիլի 7-ին: Սակայն հարցն այն է, որ հետադարձ հայացքով գնահատելիս, կարելի է ասել, որ քննիչը, ինքան էլ քաղաքականապես տգետ էր, այնուամենայնիվ, ճիշտ էր, որ ասում էր. «Հավասարություն չկա, ի՞նչ հավասարություն»: Այն իրոք չկա: Եվ դա ցավալի է:
Սակայն այդ մտահոգությունը չունեն մշակութային գործիչները, որովհետև հավասարություն մասին երգ, բանաստեղծություն, պատմվածք չի գրվում, ֆիլմ չի նկարվում: Այն իրոք հասարակական արժեք չէ, չնայած որ ամրագրված է Սահմանադրության մեջ և օրենքներում:
Հավասարությունն այսօր շատերն ընկալում են նախկին սովետական համակարգի համատեքստում: Այնինչ խորհրդային ժամանակներում բոլորը հավասարապես իրավազուրկ էին. չունեին սեփականության իրավունք, քաղաքական և քաղաքացիական իրավունքներ, ազատություններ, և բոլորն աղքատ էին: Այդքանով էին հավասար: Իսկ քաղաքացիական հասարակությունում հավասարությունը հիմնարար արժեք է: Բոլոր քաղաքացիները հավասար պիտի լինեն: Առանց այդ հավասարության ժողովրդավարական համակարգը կճեղքվի, կայլասերվի՝ այնպես, ինչպես ներկայում:
Հավասարության, որպես գերակա արժեքի, հաստատման համար իսկապես լուրջ դեր ունեն մշակութային-հոգևոր գործիչը, գրողը, երգիչը, ուսուցիչը, քահանան: Եթե քահանան թանկարժեք մեքենա է վարում և այդպիսով փորձում է ընդգծել իր տարբերությունը հոտից, եթե երգիչը միայն վավաշոտության մասին է երգ գրում ու դրանով իրեն է առաջարկում իր երկրպագուներին, եթե գրողը միայն սահմանային իրավիճակների մասին է գրում, դրանով ցնցելով ընթերցողի միտքը, ապա կարելի ասել, որ առկա է լուրջ մշակութային բարոյական ճգնաժամ: Ահա այսօրինակ մշակութային, արժեքային ճգնաժամի պայմաններում իրոք. «Ի՞նչ հավասարություն, հավասարություն չկա»:
[b]ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ[/b]
Նմանատիպ նյութեր
1727 դիտում
16:23 24-04-2014
Մինչ օրս չկա արդարություն, չկա ճանաչում, չկա փոխհատուցում. Շառլ Ազնավուրը՝ Հայոց ցեղասպանության մասին
2163 դիտում
12:56 23-04-2021
Տունը չկա, հայրենիքը չկա, որդին չկա․․․ բայց կա կյանքը և պետք է օգնենք, որ այն շարունակվի. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hayreniq.am
Այս բաժնից
580 դիտում
21:50 17-01-2025
Գևորգ Պապոյանը Բեռլինում հանդիպել է ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարար Ջեմ Օզդեմիրի հետ
802 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
916 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ