1311 դիտում
15:46 29-06-2014
Ուկրաինացի սահմանապահները կրակ են բացել ռուսական անօդաչու սարքի ուղղությամբ
Հունիսի 28-ի երեկոյան Ուկրաինայի Լուգանշինայի սահմանային զորքերը արձանագրել են ռուսական անօդաչու թռչող սարքի կողմից ռուս-ուկրաինական պետական սահմանի հատման փաստ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն:
Նրա խոսքով՝ անօդաչու սարքը հատել է սահմանը և առաջացել մոտ 300-500 մետր, ինչին ուկրաինական սահմանապահ զորքերը պատասխան կրակով հեռացրել են սահմանից: Ա. Լիսենկոն նշել է, որ վերջին 3 օրերի ընթացքում սա ռուսական անօդաչու սարքի միջոցով ուկրաինական տարածք ներխուժելու 2-րդ փորձն է, և ուկրաինական կողմը բոլոր փաստերն ունի՝ ապացուցելու, որ անօդաչու սարքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը:
Նմանատիպ նյութեր
3808 դիտում
21:22 03-11-2018
Սահմանապահները մեկնեցին, սահմանապահները վերադարձան․ նրանց ճանապարհեց ու դիմավորեց Վալերիյ Օսիպյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1936 դիտում
10:56 23-02-2014
Ուկրաինացի սահմանապահները նախագահ Յանուկովիչին չեն թողել հեռանալ Դոնեցկից
Այս բաժնից
1015 դիտում
18:10 03-11-2024
Ֆինլանդիայի ԱԳՆ-ն նոտա է հղել Ռուսաստանին
724 դիտում
17:29 03-11-2024
Վրաստանի կառավարությունը միանշանակ եվրոպամետ է. վարչապետ
1327 դիտում
17:03 03-11-2024
Թուրքիայում պայթյուն է որոտացել․ կա զոհ