211652_close_icon
views-count1939 դիտում article-date 10:56 23-02-2014

Ուկրաինացի սահմանապահները նախագահ Յանուկովիչին չեն թողել հեռանալ Դոնեցկից

Ուկրաինացի սահմանապահները Վիկտոր Յանուկովիչի ինքնաթիռին արգելել են հեռանալ Դոնեցկից, այս մասին հայտարարել են ՈՒկրաինայի պետական սահմանների պահպանության ծառայությունից: «Այսօր Դոնեցիկի օդանավակայանից չարտերային չվերթն արգելվել է իրականացնել այն ինքնաթիռի, որի մեջ գտնվում էր նախագահ Վիկտոր Յանուկովիչը»,- հայտարարել է վերոնշյալ ծառայության ներկայացուցիչ Սերգո Աստախովը: Սահմանապահների տեղեկություններով ինքնաթիռում է գտնվել Յանուկովիչը, ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նա թողել է Ուկրաինան և թռել է Ռուսաստան, սակայն դա չէր հաստատվել:

Նմանատիպ նյութեր