211652_close_icon
views-count9096 դիտում article-date 20:00 29-06-2014

Աշխարհի 10 ամենաթանկարժեք զարդերը. ֆոտոշարք

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամենաթանկարժեք զարդերի շարքը. 1. Թևնոց-հովազ: Այն պատկանել է վինձորյան դքսուհի Ուոլիս Սիմփսոնին: Գնահատվում է 12,4 մլն դոլար: Զարդը ամբողջովին օնիքսով և ադամանդներով է պատված: Պատրաստվել է 1952 թվականին՝ հանրահայտ Կարտյե ընկերության կողմից: Դքսուհուն այն նվիրել է Անգլիայի թագավոր Էդուարդ VIII-ը,ով հանուն դքսուհու հանդեպ ունեցած իր սիրո՝ հրաժարվեց թագավորական գահից: 2. 11 կոլումբիական զմրուխտներով և ադամանդներով թագ: Գնահատվում է 12,7 մլն դոլար: Ժամանակին պատկանել է արքայադուստռր Կատարին Հենկել ֆոն Դոններսմարկին: Մինչ այդ թագը կրել է Նապոլեոնի կինը՝ Եվգենյա III-ը: 3. Ադամանդյա վզնոց՝ սուտակով (Heart of the Kingdom): Գնահատվում է 14 մլն դոլար: Վզնոցը պատկանում է աշխարհի ամենահայտնի ոսկերչական Garrard ընբկերությանը: Ադամանդների քաշը 155 կարատ է, սուտակի քաշը՝ 40,63 կարատ: Համարվում է ամենաեզակի սուտակներից մեկն աշխարհում: 4. Երկնագույն ադամանդով մատանի՝ Bulgari-ից: Գնահատվում է 15,7 մլն դոլար: Յուրօրինակ է նրանով, որ նրա վրայի ադամանդե քարը եռանկյուն է՝ 9,87 կարատ քաշով: Իսկ գնահատվել է բարձր՝ շնորհիվ քարի մաքրության, գույնի և քաշի: 5. Երկնագույն ադամանդե քարով մատանի՝ Chopard-ից: Գնահատվում է 16,26 մլն դոլար: 6. «Օվկիանոսի սիրտը» անվանումով այս կախազարդը գնահատվում է 20 մլն դոլար: Աշխարհին հայտնի է «Տիտանիկ» ֆիլմից: Ստեղծել է Հարի Ուինսթոնը: Ադամանդի քաշը 15 կարատ է: Համարվում է օսկարի մրցանակաբաշխության ժամանակ կրած ամենաթանկարժեք զարդը: 7. Վարդագույն ադամանդ: Գնահատվում է 23,2 մլն դոլար: Perfect pink անվանումը ստացել է իդեալական գույնի համար: Կշռում է 14,23 կարատ: 8. Wittelsbach-Graff ադամանդ: Գնահատվում է 24,3 մլն դոլար: Ասում են, որ քարը գտնվել է հնդկական Գոլկոնգ թագավորությունում: Այն գնել է Իսպանիայի Ֆիլիպ IV թագավորը՝ որպես օժիտ իր դստերը: 2008 թվականին քարը գնել է Լորենս Գրաֆֆը և բաժանել այն 3 մասի: 9. Ադամանդե քարերով բիկինի: Գնահատվում է 30 մլն դոլար: 2006 թվականին սուպերմոդել Մոլի Սիմսը պոդիումում հայտնվեց շքեղագույն ադամանդներից ստեղծված բիկինիով, որի հեղինակը Steinmetz Diamonds ընկերության դիզայներ Սյուզան Ռոսենն է: 10. Ադամանդե քար՝ graff Pink-ից: եզակի վարդագույն այս ադամանդը գնահատվում է 46,2 մլն դոլար: Կշռում է 24,78 կարատ: Գնվել է սեփական հավաքածուի համար ամերկկացի հայտնի ոսկերիչ Հարրի Ուինսթոնից, այնուհետ վերավաճառել ոսկերիչ Լորենս Գրաֆֆին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր