1104 դիտում
17:02 30-06-2014
Շվեդիայի արտգործնախարարը ժամանել է Վրաստան
Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն այսօր աշխատանքային այցով այցելել է Վրաստան: Նա մի շարք հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի բարձրաստիճան ղեկավարների հետ:
«Օրվա երկրորդ կեսին սպասվում է Կ. Բիլդտի հանդիպումն իր գործընկեր Մայա Փանջիկիձեի հետ: Հանդիպման հիմնական թեման լինելու է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման համաձայնագրի ստորագրումը»,-տեղեկացրել է աղբյուրը:
Բիլդտն ավելի վաղ նշել էր, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Վրաստանի առաջ նոր հնարավորություններ կբացի և միևնույն ժամանակ ընդգծել էր, որ Շվեդիան այն պետություններից է, որը մեծ փորձել է այս գործընթացն առաջ մղել:
Հիեցնենք, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացումը Վրաստանի խորհրդարանի կողմից ծրագրվում է իրականացնել մինչև ամառվա վերջը: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կարծիքով՝ համաձայնագիրը, որը ստորագրվեց հունիսի 27-ին Բրյուսելում, ուժի մեջ կմտնի մինչև սեպտեմբեր:
Նմանատիպ նյութեր
1743 դիտում
15:06 08-02-2016
Այսօր Հայաստան կժամանի Շվեդիայի արտգործնախարարը
1229 դիտում
16:30 06-06-2019
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Շվեդիայի վարչապետին Շվեդիայի Ազգային տոնի առթիվ
Այս բաժնից
763 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
619 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
739 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն