1467 դիտում
21:12 30-06-2014
«Նավասարդ» խորտկարանի բակում հարբած այցելուն ծեծել է այցելուներից մեկին և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել
34-ամյա Արթուր Եփրեմյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիր քաղաքում գտնվող «Նավասարդ» խորտկարանի բակում կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով: Այն է` ալկոհոլ օգտագործած վիճակում անհարկի վիճաբանության մեջ է մտել հիշյալ խորտկարան այցելած Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի բնակիչ Մկրտիչ Հակոբյանի հետ, որի ընթացքում շուրջ 10-15 րոպե տևողությամբ վերջինիս հասցեին տվել է սեռական բնույթի խուլիգանական հայհոյանքներ և բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ այդ կերպ խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:
Արթուր Եփրեմյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
2870 դիտում
16:48 21-11-2014
Բերման ենթարկված 25-ամյա աղջիկները ոստիկանական բաժանմունքում սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել
Այս բաժնից
1597 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին