Երկրաշարժ՝ Սախալինի հյուսիս֊արևելքում
Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի Նոգլինսկի շրջանում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկարշարժ է գրանցվել։ Բնակիչները այսօր առավոտյան տեղ ժամանակով 08։00֊ին երկրաշարժի ցնցումներ են զգացել։ Վալ և Նիշ գյուղերում շինությունների հետազոտումներ են անցակցվում։ Տուժածներ և ավերածություններ չեն գրանցվել, ցունամիի վտանգ չի հայտարարվել։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի ԱԻՆ գլխավոր վարչությունում։
Էպիկենտրոնը գտնվել է Նոգլիկ ավանից 11 կմ դեպի հարավ֊արևմուտք, հիպոկենտրոնը՝ 10 կմ խորության վրա։