1283 դիտում
13:34 02-07-2014
Սասունում հայկական եկեղեցիներն ախոռի են վերածվում
«Սասունի հայերի միության» ղեկավար Ազիզ Դաղջըն Բաթման նահանգի Սասուն շրջանի Արվիզինք և Շենգալիք գյուղերում հայկական եկեղեցիները ախոռի վերածելու բողոքով դիմել է Բաթմանի հանրապետական դատախազություն: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1668]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ Դաղջըն ցավ է հայտնել, որ հայկական եկեղեցիներին ու գերեզմանոցները հետզհետե անճանաչելի են դառնում: Նա կոչ է անում եկեղեցիներն անհապաղ պահպանության տակ առնել:
«Տարին մեկ անգամ թեկուզ իրավունք ունենք եկեղեցիներում աղոթել մեր հանգուցյալների համար: Բայց ախոռի վերածված եկեղեցիներում աղոթք անել չի լինում: Հայկական համայնքի դավանանքն ինչ-որ պատճառներով խոչընդոտվում է»,- ըստ թուրքական «batmancagdas» կայքի` ասել է «Սասունի հայերի միության» ղեկավարը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1668]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
706 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
805 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն