3629 դիտում
14:47 02-07-2014
Վարչապետն այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող երեխաներին. ֆոտոշարք
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Հանքավանի «Լուսաբաց» ճամբար, որտեղ ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ամենամյա ծրագրով այս տարի հանգստանում է Հայաստանից, Արցախից և Ջավախքից ժամանած շուրջ 400 երեխա: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը և ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Կառավարության ղեկավարը շրջել է ճամբարում, ծանոթացել հանգստի կազմակերպման և սննդի պայմաններին, զրուցել երեխաների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով: Վարչապետն իր կողմից երեխաների համար նախատեսված նվերներ է հանձնել ճամբարին, դիտել մանուկների պատրաստած պարային երաժշտական ելույթները: Հովիկ Աբրահամյանը, ողջունելով երեխաներին, հորդորել է նրանց միասնական լինել և պահպանել ձեռք բերած ընկերությունը: «Սիրելի երեխաներ, մեր պետության ապագան կապում ենք ձեզ հետ, և ամեն տարի կառավարությունն էլ ավելի մեծ ուշադրություն է դարձնելու ճամբարներում ձեզ համար բարեկեցիկ պայմանների ապահովմանը», - նշել է երկրի վարչապետը:
Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր` Հանքավանի «Լուսաբաց», «Հասմիկ», «Արագած», «Հեքիաթային կիրճ» և Ծաղկաձորի «Աղբյուր» ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են սահմանվել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները: Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակների ներկայացումը, ինչպես նաև նրանց տեղափոխումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից:
2014 թ. ճամբարային ծրագրով կհանգստանա շուրջ 4500 երեխա՝ 3 հերթափոխով, 20-ական օրով, յուրաքանչյուր հերթափոխում՝ 1500 երեխա: Այս տարի 1-ին հերթափոխին ԼՂՀ-ի երեխաների համար հատկացվել է 200 տեղ, ջավախահայ երեխաների համար՝ 150 տեղ, իսկ 2012 թ. լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման շնորհիվ ծրագրում ընդգրկվել են նաև սիրիահայ երեխաներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
1465 դիտում
14:39 21-07-2015
«Աղբյուր» ճամբարում հանգստացող երեխաներին են այցելել իրենց ծնողները
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում