1814 դիտում
18:18 02-07-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` ծանոթանալու կարկտահարության հետևանքով մարզի մի շարք բնակավայրերի կրած վնասներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ այցելել է Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ և Մարալիկ համայնքներ, եղել է ցորենի և գարու դաշտերում, զրուցել գյուղացիների հետ:
Նախարարին դիմած գյուղացիներն առաջին հերթին խնդրել են երկարացնել գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները, վերանայել սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ստացած սերմերը վերադարձնելու, ինչպես նաև աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման հարցերը: Նախարարը խոստացել է խնդիրներին ընթացք տալու համար բարձրացված հարցերը ներկայացնել հանրապետության վարչապետին:
Հայկասար համայնքում գյուղացիները բարձրացրել են նաև արոտավայրի խնդիրը: Նախարարը խոստացել է հանգամանորեն ուսումնասիրել և մարզում իրականացվող արոտավայրերի բարելավման ծրագրի շրջանակներում ընթացք տալ բարձրացված հարցին: Նախարարը միաժամանակ նշել է, որ տուժած յուրաքանչյուր տնտեսության կցուցաբերվի անհատական մոտեցում` կապված վնասի իրական չափերից:
Մարզում ստեղծվել է կարկուտի պատճառած վնասների ուսումնասիրման մարզային հանձնաժողով, որը մեկ շաբաթվա ընթացքում կարձանագրի և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն գյուղացիների կրած վնասների մասին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
3645 դիտում
10:34 13-08-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ
2711 դիտում
20:08 04-12-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ
Այս բաժնից
1006 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
985 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
919 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր