211652_close_icon
views-count3794 դիտում article-date 08:51 03-07-2014

ՀՀ քաղաքացիները կարող են առանց հատուկ թույլտվության 1 տարի շարունակ աշխատել ՌԴ֊ում․ ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տալու միանգամից երկու փաստաթղթերի, որոնք վերաբերում են Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում գտնվելու և աշխատանքային գործունեություն ծավալելու կարգերին: Առաջինը Ռուսաստանի հետ կնքվելիք համաձայնագիր է, ըստ որի Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել 30 օր առանց որևէ տեղ գրանցվելու և հաշվառվելու: Երկրորդ փաստաթուղթը արդեն գոյություն ունեցող համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին է, որի համաձայն, Հայաստանի քաղաքացիները կարող են առանց աշխատանքի հատուկ թույլտվության, մեկ տարի շարունակ աշխատել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Եվ դրա համար ընդամենը պետք է աշխատանքային պայմանագիր կնքեն տեղի գործատուի հետ»։

Նմանատիպ նյութեր