15499 դիտում
17:12 03-07-2014
Ոստիկանությունը հայտնաբերել է Երևանում մահվան ելքով վրաերթ կատարած ու փախուստի դիմած ուսանողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 2-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է մեղայականով ներկայացել Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ, 18-ամյա Հովիկ Միրզոյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանին խոստովանել է, որ հուլիսի 1-ին իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո, թողնելով դեպքի վայրը, հեռացել է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Միրզոյանը սովորում է Ագրարային համալսարանի Հաշվապահական հաշվառում և աուդիտ ֆակուլտետի 2-րդ կուրսում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/19374/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], հուլիսի 1-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 10.00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցի 14/3 հասցեի դիմաց վրաերթի էր ենթարկել Երևանի բնակիչ, 70-ամյա Սոնյա Բաղդասարյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մալաթիա բժշկական կենտրոն, որտեղ կեսօրին գիտակցության չգալով՝ մահացել էր: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի կողմից հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: ՃՏՀ քննության բաժնի և ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, ժամանել էին Աշտարակի խճուղու վրա գտնվող Վահագնի թաղամաս, որտեղ հայտնաբերել էին Mitsubishi Pajero Io մակնիշի 88 UP 888 համարանիշի ավտոմեքենան, որի թափքը վնասված էր, և ըստ օպերատիվ տեղեկությունների, մահվան ելքով նշված վրաերթը կատարվել էր նշված ավտոմեքենայով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+