211652_close_icon
views-count1249 դիտում article-date 14:33 03-07-2014

Լիբիան հայտարարել է նավթային ճգնաժամի ավարտի մասին

Լիբիայի իշխանություններն երկրում նավթային ճգնաժամի ավարտի մասին հայտարարություն են արել։ Ինչպես հայտնում է Agence France-Presse֊ը, վարչապետի պաշտոնը ստանձնած Աբդալլա աթ Թանին հայտնել է կառավարության վերահսկողության տակ ապստամբների գրաված 2 նավահանգիստների փոխանցման մասին, որոնց միջոցով նավթի բեռնում է կատարվում։ «Մենք վերահսկողության տակ ենք վերցրել Ռաս-Լանուֆ և Ալ-Սիդր նավթային նավահանգիստները»,- լիբիացի ապստամբների ներկայացուցիչ Իբրահիմ Ջադրանի հետ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է քաղաքական գործիչը։ Հիշեցնենք, որ 2014֊ի հունիսին Լիբիայի Գերագույն ՍԴ֊ը ճանաչել է վարչապետի պաշտոնում Ահմեդ Մայթիքի ընտրությունը։ Ներկայումս վարչապետի պարտավորությունները ստանձնում է Աբդալլա աթ Թանին։

Նմանատիպ նյութեր